Վեոլիա Գրուպի նկարագիրը

     Վեոլիա գրուպը ռեսուրսների օպտիմալ կառավարման փորձի համաշխարհային առաջատարն է:
     Գրուպը, իր՝ աշխարհում շուրջ 169,000 աշխատակիցներով, նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիան, իր երեք փոխլրացնող ուղղություններով գործունեության շնորհիվ, օգնում է բարձրացնել ռեսուրսների մատչելիությունը, պահպանել առկա պաշարները և համալրել դրանք:   
     2017 թվականին Վեոլիա Գրուպը 96 միլիոն մարդու ապահովել է  խմելու ջրով, 62 միլիոն մարդու՝ կեղտաջրերի սպասարկմամբ, արտադրել մոտ 55 միլիոն մեգավատ ժամ էներգիա և 47 միլիոն տոննա թափոններ վերածել է նոր նյութերի և էներգիայի: Վեոլիա շրջակա միջավայրը (Veolia Environnement) (Փարիզում Euronext- ում գրանցված ինչպես VIE) 2017 թվականին գրանցել է 25,12 միլիարդ եվրոյի (30,1 միլիարդ դոլար) համախառն եկամուտ: 


     ՅՈԹ ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐ  
     
Վեոլիան ի հայտ է բերել եկամուտ ստանալու համար զգալի ներուժ ունեցող հատվածներով յոթ հիմնական զարգացող շուկաներ, որտեղ ռեսուրսների սակավությունը հանգեցնում է նեղ մասնագիտական փորձաքննություն կատարելու պահանջարկի աճին: Այս հատվածները նոր հնարավորություններ են բացում շրջակա միջավայրի հետ կապված ծառայությունների համար, որտեղ Վեոլիան արդեն իսկ ապահովում է չափորոշիչ լուծումներ.
     •Վերարտադրող տնտեսություն, որը կօգնի լուծել հումքի, ջրի և էներգետիկ ռեսուրսների անբավարարության խնդիրը,
     •Նորարարական լուծումներ, որոնք կբարելավեն կյանքը քաղաքներում եւ այնտեղ մատուցվող ծառայությունները,
     •Աղտոտումների առավել  խնդրահարույց տեսակների վերամշակում, ինչպիսիք են թունավոր թափոնները, վերամշակվող տիղմը և վարակված կեղտաջրերը,
     •Նավթահորերի, նավերի, ինքնաթիռների և միջուկային արտադրություններ, սարքավորումները շահագործումից հանելու ծառայություններ,
     •Սննդի և խմիչքի արդյունաբերություն, առողջապահության, անվտանգության եւ որակի խիստ չափանիշների համապատասխանության ապահովումը,
     •Լեռնահանքային արդյունաբերություն, որը պահանջում է մեծաքանակ ռեսուրսներ,
     •Նավթի և գազի արդյունաբերություն, որի կառավարմանը ներկայացվում են բնապահպանական շարունակաբար աճող չափանիշներ: