Մենք ռեսուրսավորողներ ենք

     Այսօր բնական ռեսուրսները դառնում են ավելի սակավ, մինչդեռ մեր կարիքներն աճում են՝ այս խիտ բնակեցված ու ուրբանիզացված աշխարհում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրներին դեմհանդիման:
     Մարդկությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը ռեսուրսների նկատմամբ և ստեղծի սոցիալական ու տնտեսական աճի նոր մոդելներ, որոնք ավելի արդյունավետ են, ավելի հավասարակշռված և ավելի կայուն:
     Իր 160 տարվա փորձով՝ ջրի, էներգիայի և թափոնների օգտագործման ոլորտներում, Վեոլիան բոլոր կարողությունները կիրառում է մարդկային առաջընթացի և բարօրության գործում նորարարություններ անելու համար, ինչպես նաև գործարարության ոլորտում և տարածաշրջաններում բարեփոխումներ իրականացնելու համար:
     Վեոլիան մշակում և ներդրում է ռեսուրսների հասանելիության բարելավմանն ուղղված լուծումներ՝ գործող շրջանառձեւ տնտեսությունում՝ ռեսուրսների սպառման տրամաբանությունից դեպի «օգտագործում-վերականգնում» մոտեցմանն անցնելու նպատակով, միևնույն ժամանակ այդ նույն ռեսուրսները պաշտպանելով ու նորացնելով:
     Այսպես  ՎԵՈԼԻԱՆ ԵՎ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ նպաստում են ԱՇԽԱՐՀԻ ՌԵՍՈՒՐՍԱՎՈՐՄԱՆԸ:

     Ռեսուրսների մատչելիության բարձրացում
     Անընդհատ աճող կարիքների և պաշարների նվազման պայմաններում, հիմնական ռեսուրսների մատչելիությոունն աստիճանաբար դառնում է ավելի դժվարին, իր հերթին առաջացնելով այստեղ լարվածության աղբյուր: Այս մարտահրավերներին ի պատասխան, Վեոլիան մշակում է մնայուն լուծումներ՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու համար, որոնք երաշխավորում են համայնքների բարօրությունը, տարածաշրջանների գրավչությունը և ընկերությունների գործունեության ամրապնդումը: Այս լուծումներն իրենցից ներկայացնում են ծառայություններ` անվտանգ խմելու ջրի և էներգետիկ հասանելիության մասով՝ քաղաքների և նրանց բնակիչների համար, արտադրության ոլորտում՝ գործընթացների շարունակականության ապահովման եւ մերօրյա շրջանառվող տնտեսությունում՝ նյութերի վերամշակման համակարգերի ստեղծման առումով:
     Ռեսուրսների պահպանում
     Հաշվի առնելով ռեսուրսների սակավության պատճառով ստեղծված լարվածությունը, դրանց պահպանումը և պաշտպանումը բոլորիս հավաքական պատասխանատվությունն է։ Ավելի դանդաղ սպառման, ավելի բարեխիղճ օգտագործման և ավելի քիչ վնասման դեպքում ռեսուրսները դեռ հասանելի կլինեն ապագայում։ Վեոլիան այսպիսով մշակում է նորարարական և կայուն լուծումներ, որպեսզի օգտագործի միայն այն, ինչը խստիվ անհրաժեշտ է, ճիշտ տեղում ու ժամանակին, և դա կատարի ճիշտ մեթոդներով: Միևնույն ժամանակ, այն պաշտպանում է էկոհամակարգերի հավասարակշռությունը՝ ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար: Վեոլիան օգտագործում է իր փորձը, որպեսզի օպտիմալացնի այդ ռեսուրսների օգտագործումը, համոզվի, որ ոչինչ չի կորչում օգտագործման ողջ ցիկլի ընթացքում և նվազագույնի հասցնի ցանկացած բացասական ազդեցություն՝  երաշխավորելով մարդու առողջության կամ բնական միջավայրի բնականոն գործունեության վրա վնասակար հետեւանքների բացակայությունը:

     Ռեսուրսների համալրում
     Ծավալելով իր գործունեությունը, Վեոլիան հնարավորություն է ընձեռում ստեղծել նոր երկրորդային ռեսուրսներ, որոնք աստիճանաբար փոխհատուցում են առաջնային հումքի սակավությունը: Նյութերի վերականգնման և թափոնների վերամշակման գործում նորարարությունների շնորհիվ Վեոլիան առաջարկում է լուծումներ, որոնք զգալիորեն ավելացնում են արդյունահանվող ռեսուրսների կյանքի ցիկլը և բարձրացնում օգտագործման արդյունավետությունը: Տնտեսության մեջ դրանց շրջանառության ցիկլը փակելու համար Վեոլիան աշխատում է իր էկո-դիզայնի զարգացման վրա, որպեսզի արտադրողներին աջակցի արտադրական գործընթացների հենց նախնական փուլից՝ վերափոխված թափոններից նոր նյութեր ստեղծելու գործընթացում։

     Ի վերջո, իր գործունեության յուրաքանչյուր ոլորտում և նույնիսկ նրանց դրսևորումներում` Վեոլիան լիովին նոր ռեսուրսներ է ստեղծում. արտադրությունում ստեղծված ջերմությունը ծառայում է բնակելի տների համար, կեղտաջրերը դառնում են պարարտանյութ կամ բիոպլաստիկ նյութ, թափոններից ստացվող գազը դառնում է էլեկտրաէներգիա կամ կենսավառելիք, և այսպես շարունակ: