Մեր բիզնեսի նպատակն ոչ միայն տնտեսական արդյունքներն են, այլև շրջակա միջավայրի բարելավումը՝ թե՛ բնության, թե՛ հասարակության մեջ։ Ոչ բարոյական վարքագծի, կոռուպցիայի և խտրականության հանդեպ զրոյական հանդուրժողականությունը Վեոլիայի Առաքելության ավանդական մասն է։ Մենք ներդրել ենք արդյունավետ էթիկայի և համապատասխանության ծրագիր, որը օգնում է մեզ խթանել բարոյական վարքագիծը հասարակության մեջ և իրականացնել բիզնեսը՝ համապատասխան այն կանոններին, որոնք պարտադիր են մեզ համար։

Անկախ նրանից՝ արդյոք դա օրենքով սահմանված պահանջ է, թե մեր նախաձեռնությամբ սահմանված քաղաքականություն՝ մեր արժեքներին հավատարիմ մնալու և դրանք տարածելու համար, այդ կանոնները պարտադիր են մեր ընկերությունում աշխատող յուրաքանչյուրի համար։ Մեր համապատասխանության ծրագրի միջոցով մենք վերահսկում ենք՝ արդյոք հետևում ենք այս կանոններին, և մշտապես ձգտում ենք կատարելագործել ու բարելավել այդ ծրագիրը։



 

 

 



##   **WHISPLI**

2004 թվականից մեր Էթիկայի հանձնաժողովը վերահսկում է բարոյական վարքագիծը և ուսումնասիրում ցանկացած կասկածելի դեպք։ Այն ընդունում է առաջարկություններ (նաև անանուն ձևով) [Whispli](https://veolia.whispli.com/ethique?locale=hy#refresh) հավելվածի միջոցով։



 

 

 

 

 

 



 

Նկատելի հնարավոր կոռուպցիոն դրսևորումների կամ դրանց հետ կապված չարաշահումների դեպքերի վերաբերյալ կարող եք ահազանգել am.water.compliance.all@veolia.com էլ. փոստի հասցեով:



 

 

 

 

 

 



 

 

 





## Մեր արժեքները 

Մենք Վեոլիա Գրուպի արժեքները ներառել ենք Էթիկայի կանոնակարգում, և միաժամանակ ընդունել ենք նաև Կոռուպցիայի դեմ Էթիկայի կանոնակարգը։ Մեր բոլոր աշխատակիցները առաջնորդվում են՝ հաշվի առնելով երկու կանոնակարգերը։ Մենեջերները նույնպես հետևում են Կառավարման վարքագծի կանոնակարգին, որն անփոխարինելի գործիք է մեր ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման համար։

   ![volus](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/company-core-values.png.webp?itok=B-1xLcQy)   





 

 

 



##  Պատասխանատվություն

Վեոլիան ձգտում է ակտիվորեն մասնակցել կայուն հասարակության կառուցմանը։ Այն կարևոր դերակատար է շրջակա միջավայրի շուկայում և այս դերակատարմամբ ամեն օր ստանձնում է ընդհանուր շահերի սպասարկման պատասխանատվությունը, որոնք ներառում են մասնավորապես՝ տարածքի ներդաշնակ զարգացման աջակցումը, իր գործունեությունից ազդված բնակչության կենսապայմանների բարելավումը և շրջակա միջավայրի պահպանությունը, որը գտնվում է ընկերության հիմնական ուշադրության կենտրոնում։ Վեոլիան աջակցում է իր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը, մարդկանց անվտանգությունն աշխատավայրում բարձրացնելու ուղղությամբ (աշխատանքային պատահարների կանխարգելում), առողջ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ու խմբի կողմից կառավարվող բոլոր օբյեկտների և աշխատակիցների անվտանգության ապահովմանը։ Իր աշխատակիցների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դիմաց Վեոլիան բոլորից ակնկալում է լիակատար հավատարմություն և հարգանք Էթիկայի կանոնակարգում ամրագրված արժեքների և բարոյական կանոնների նկատմամբ։

**Վեոլիայի գործունեությունը մշտապես ուղղված է կայուն զարգացմանը։**



 

 

 

 

 

 



 

##  Համերաշխություն

Հաշվի առնելով, որ Վեոլիան իր առջև նպատակ է դրել «հոգ տանել աշխարհի ռեսուրսների մասին» և որ նրա գործարար գործունեությունը ծառայում է ընդհանուր և համընդհանուր շահերին՝ համերաշխությունն իր հիմնարար արժեքներից մեկն է բոլոր շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններում։ Խումբը ձգտում է ապահովել, որ նրանց սպասելիքները համընկնեն։ Համերաշխությունը հատկապես արտահայտվում է այն լուծումներում, որոնք խմբին հնարավորություն են տալիս ապահովել կենսական ծառայությունների մատուցում բոլորին։ Այն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական տարրերից մեկն է։



 

 

 

 

 

 



 

## Հարգանք

Հարգանքը բոլոր Խմբի աշխատակիցներին առաջնորդող սկզբունքն է և արտացոլվում է օրենքի պահպանումում, Խմբի ներքին կանոնակարգերի պահպանման մեջ և մյուսների հանդեպ հարգանքի մեջ, ինչը, նախևառաջ, նշանակում է մասնագիտական հավասարություն և աշխատակիցների արժանապատվությունը պահպանելու ջանք։ Այն փաստը, որ Վեոլիան հարգում է օրենքը, նաև ցույց է տալիս, որ այն ունի բարոյական սեփական սկզբունքներ՝ ազնվության և անաչառության հիման վրա։ Այս սկզբունքներից ելնելով՝ կոռուպցիան համարվում է քրեական հանցագործություն ոչ միայն ֆրանսիական օրենքով, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրների իրավական համակարգերում։



 

 

 

 

 

 



 

## Նորարարություն

Հետազոտությունն ու նորարարությունը Վեոլիայի ռազմավարության հիմքում են, քանի որ ընկերությունը նպատակ ունի ստեղծել կայուն լուծումներ հաճախորդների, շրջակա միջավայրի և ողջ հասարակության համար։ Նորարարությունն հնարավորություն է տալիս խմբին շարունակաբար բարելավել իր ծառայությունների արդյունավետությունն ու որակը։



 

 

 

 

 

 



 

##  Հաճախորդակենտրոն

Վեոլիան խթանում է թափանցիկությանն ու բարոյական կանոններին՝ որպես հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու պայման, հիմնված վստահության, ազնվության և փոխադարձ հարգանքի վրա՝ առանց որևէ խտրականության։ Վեոլիան ուշադիր է իր հաճախորդների հանդեպ և արձագանքում է նրանց տեխնիկական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական ակնկալիքներին համապատասխան և նորարարական լուծումներով։



 

 

 

 

 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը        

 

 

 



## Մեր վարքականոնները



 

 

 



 [   ![nkar](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/7a373cbb-8810-433e-b417-29c6f63dc869.jpg.webp?itok=EwYnidA3)   ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D4%B7%D4%B9%D4%BB%D4%BF%D4%B1.pdf)[Էթիկայի ուղեցույց](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D4%B7%D4%B9%D4%BB%D4%BF%D4%B1.pdf)

 

###       [Էթիկայի ուղեցույց](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D4%B7%D4%B9%D4%BB%D4%BF%D4%B1.pdf) 

 

 

 



 

 [   ![նկար](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/8576763.png.webp?itok=KNINbYjp)   ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.pdf)[Մատակարարների հետ հարաբերությունների մեր սկզբունքները](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.pdf)

 

###       [Մատակարարների հետ հարաբերությունների մեր սկզբունքները](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.pdf) 

 

 

 



 

 [   ![photo](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/524275.png.webp?itok=x5Gfl2Bo)   ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%82%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf)[Ղեկավարի վարվելակերպի կանոններ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%82%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf)

 

###       [Ղեկավարի վարվելակերպի կանոններ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%82%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf) 

 

 

 



 

 

 





 [   ![photo](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/05/578525.png.webp?itok=3s5yRFHi)   ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D6%80%D6%81%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81.pdf)[Մրցակցության օրենքին համապատասխանության ուղեցույց](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D6%80%D6%81%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81.pdf)

 

###       [Մրցակցության օրենքին համապատասխանության ուղեցույց](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/05/%D5%84%D6%80%D6%81%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81.pdf) 

 

 

 



 

 [   ![dfvd](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2025/06/ff.jpg.webp?itok=6KiX7bKX)   ](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/06/%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_1.pdf)[Հակակոռուպցիոն վարքագծի կանոնագիրք](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/06/%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_1.pdf)

 

###       [Հակակոռուպցիոն վարքագծի կանոնագիրք](https://www.veolia.am/sites/g/files/dvc2946/files/document/2025/06/%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_1.pdf)