Մեր մարդկային ռեսուրսների քաղաքականությունը

 
     Ընկերության հաջողության բանաձեւը բազմաթիվ բաղադրիչներ ունի, սակայն դրա առանցքը միեւնույն է, եղել եւ մնում է աշխատակազմը:
     Թիմի ձևավորում
     Վեոլիա ջուրը նորաստեղծ կազմակերպություն է, այդ իսկ պատճառով թիմի ձեւավորումը դեռեւս ընթացքի մեջ է: Այն ներառում է ոչ միայն նախկին Երեւան ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի եւ Նոր ակունք ընկերությունների սպասարկման տարածքը, այլեւ դրանց աշխատակազմերը: Իսկ վերջիններս, գործելով տարբեր ընկերությունների կազմում, հանդիսանալով վերջիններիս ավանդույթների կրողները ու գործելով տարբեր պահանջների ներքո, մասամբ դեռեւս ընդհանուր թիմում ինտեգրվելու անհրաժեշտություն ունեն: Ժամանակ է պահանջվում խանոթանալու Վեոլիա Գրուպի արժեհամակարգին, որի հիման վրա պետք է ձեւավորվի 15 տարի միասին աշխատելու ունակ ու նպատակամղված աշխատակազմը: Իսկ դա դյուրին չէ, եթե հաշվի առնենք պահանջները: Այն է.
     1. Պատասխանատվություն
     2. Համերաշխություն
     3. Հարգանք
     4. Նորարարություն
     5. Հաճախորդի կարեւորում:
     Սակայն սկիզբը դրված է: Վեոլիա ջրի կորիզը նախկինում նույն Վեոլիա Գրուպի մաս կազմած Երեւան ջուրն է, որը 10 տարի կառավարեց մայրաքաղաքի ջրմուղկոյուղու համակարգը: Եւ ոչ միայն կառավարեց, այլեւ կատարեց վարձակալության պայմանագիրը: Կնշանակի Վեոլիա ջրին եւս հաջողություն է սպասում, որի հիմքը մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, ընդհանուր հետաքրքրություններով ու շահերով միավորված աշխատակազմն է:
     Աշխատակազմի համալրում և օպտիմալացում
     Առաջադրված խնդիրները կատարելու նպատակով մշտապես թարմացվում է, համալրվում նոր մասնագետներով, բայց և ապահովվում է տարեց, փորձառու մասնագետների ու նոր համալրման միջեւ օպտիմալ հարաբերակցություն: Խոսքն բոլոր ծառայությունների մասին է: Սակայն պահի անհրաժեշտությունց ելնելով, երբեմն առավել ուշադրություն է դարձվում մասնագետների որոշակի խմբերի:
     Այստեղ կարեւոր դեր խաղում նաեւ աշխատակազմի օպտիմալացումը: Ակնհայտ է, որ մշտապես ընթացող տեխնիկական նորամուծություններով պայմանավորված, որոշակի հաստիքներ պետք է լուծարվեն: Սակայն նույն հանգամանքի արդյունքում առաջանում է ժամանակակից մասնագիտությունների գծով աշխատակիցների  պահանջ: Վերջինս բավարարելու համար ընկերության աշխատակազմը մշտապես վերապատրաստվում է:  Իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նոր մասնագետներ:
     Աշխատավայրում՝ ինչպես սեփական տանը
     Մեծ նշանակություն է տրվում համակարգում աշխատանքի անվտանգ ու արդյունավետ պայմանների ստեղծմանը, բանվորներին արտահագուստով ապահովմանն ու նրանց կենցաղային պայմանների բարելավմանն աշխատավայրում: Մասնավորապես, նորոգվում ու վերակառուցվում են տեղամասերը, ինչպես օրինակ Վայքում եւ Իջեւանում: Դրականորեն է ազդում ջրմուղագործների հոգեբանության վրա նաեւ նյութական ու բարոյական խրախուսման համակարգի ներդրումը: Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ աշխատավայրում իրենց զգան ինչպես սեփական տանը, իսկ գործին վերաբերվեն՝ ինչպես անձնական խնդրին:
     Նշված ուղղություններով աշխատանքները համակարգում շարունակվում են: Ստեղծվում է ամուր հիմք հետագա հաջողությունների համար: