Առողջությունն ու անվտանգությունն աշխատավայրում

     Վեոլիա ջուր ՓԲԸ համակարգում գործում է իր հիմնադիր ֆրանսիական Վեոլիա Գրուպում կիրառվող՝ աշխատակիցներին մասնագիտական ռիսկերից պաշտպանելու և աշխատավայրում անվտանգությունն ապահովելու պարտավորությունները:
     Ընկերությունում տվյալ խնդրով զբաղվում է Որակի, առողջապահության եւ անվտանգության ծառայությունը: Այն ենթարկվում է անմիջապես գլխավոր տնօրենին, որպես վկայություն աշխատավայրում առողջությունն ու անվտանգության հարցերին դարձվող ուշադրության: Դա պայմանավորված է նրանով, որ աշխատավայրում աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովումը նպաստում է թե ընկերության առաջընթացին և թե աշխատակիցների բարեկեցությանը:
     Այս նպատակով Վեոլիա ջուրը մշտապես մասնակցում է Վեոլիա Գրուպի համակարգում յուրաքանչյուր տարի տեղի ունեցող «Աշխատանքային առողջության ու անվտանգության» միջազգային շաբաթին, շարունակաբար բարելավվում է աշխատավայրում անվտանգության ուղղված տեխնիկական միջոցառումները,  իրականացնում է մասնագետների ուսուցում:
     Օրինակ, առավել վտանգավոր մասնագիտությունների մասով՝ եռակցողներ, ծանր տեխնիկայի մեքենավարներ, քլորակայանների աշխատակիցներ ու այլն, կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Նաեւ ընկերության առողջապահական ու բժկական անձնակազմի կողմից աշխատակիցները տեղեկացվում են աշխատավայրում հնարավոր պատահարների ու վնասվածքների ու տուժածներին առաջին բուժօգնություն ցուցադրելու կարգի մասին: Խոսքը հնարավոր կոտրվածների, այրվածքների, թունավորման, հոսանքահարման, խայթոցների, սիրտանոթային անբավարարության ու այլն մասին է:
     Կանխարգելումը, Առողջությունը և Անվտանգությունը մեր ընկերության հիմնարար գործողությունների և գործընթացների անբաժանելի մասն են կազմում: Ճիշտ այնպես, ինչպես ամբողջ Վեոլիա Գրուպի համակարգում: