Ընկերության հաջողության բանաձեւը բազմաթիվ բաղադրիչներ ունի, սակայն դրա առանցքը միեւնույն է, եղել եւ մնում է աշխատակազմը:

   ![yh6u899](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/HRjpg_0.jpg.webp?itok=lqLVDmiS)   



 **Թիմի ձևավորում**  
 Վեոլիա ջուրը նորաստեղծ կազմակերպություն է, այդ իսկ պատճառով թիմի ձեւավորումը դեռեւս ընթացքի մեջ է: Այն ներառում է ոչ միայն նախկին Երեւան ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի եւ Նոր ակունք ընկերությունների սպասարկման տարածքը, այլեւ դրանց աշխատակազմերը: Իսկ վերջիններս, գործելով տարբեր ընկերությունների կազմում, հանդիսանալով վերջիններիս ավանդույթների կրողները ու գործելով տարբեր պահանջների ներքո, մասամբ դեռեւս ընդհանուր թիմում ինտեգրվելու անհրաժեշտություն ունեն: Ժամանակ է պահանջվում խանոթանալու Վեոլիա Գրուպի արժեհամակարգին, որի հիման վրա պետք է ձեւավորվի 15 տարի միասին աշխատելու ունակ ու նպատակամղված աշխատակազմը: Իսկ դա դյուրին չէ, եթե հաշվի առնենք պահանջները:

   ![gyfruio](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/HR_Talent_Management_-_Thumb_0.jpg.webp?itok=e-d28xSk)   



Այն է.  
 1. Պատասխանատվություն  
 2. Համերաշխություն  
 3. Հարգանք  
 4. Նորարարություն  
 5. Հաճախորդի կարեւորում:  
 Սակայն սկիզբը դրված է: Վեոլիա ջրի կորիզը նախկինում նույն Վեոլիա Գրուպի մաս կազմած Երեւան ջուրն է, որը 10 տարի կառավարեց մայրաքաղաքի ջրմուղկոյուղու համակարգը: Եւ ոչ միայն կառավարեց, այլեւ կատարեց վարձակալության պայմանագիրը: Կնշանակի Վեոլիա ջրին եւս հաջողություն է սպասում, որի հիմքը մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, ընդհանուր հետաքրքրություններով ու շահերով միավորված աշխատակազմն է:  
 **Աշխատակազմի** **համալրում** **և օպտիմալացում**

   ![354367](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/1744276224558_1.jpeg.webp?itok=ALDAG70W)   



Առաջադրված խնդիրները կատարելու նպատակով մշտապես թարմացվում է, համալրվում նոր մասնագետներով, բայց և ապահովվում է տարեց, փորձառու մասնագետների ու նոր համալրման միջեւ օպտիմալ հարաբերակցություն: Խոսքն բոլոր ծառայությունների մասին է: Սակայն պահի անհրաժեշտությունց ելնելով, երբեմն առավել ուշադրություն է դարձվում մասնագետների որոշակի խմբերի:  
 Այստեղ կարեւոր դեր խաղում նաեւ աշխատակազմի օպտիմալացումը: Ակնհայտ է, որ մշտապես ընթացող տեխնիկական նորամուծություններով պայմանավորված, որոշակի հաստիքներ պետք է լուծարվեն: Սակայն նույն հանգամանքի արդյունքում առաջանում է ժամանակակից մասնագիտությունների գծով աշխատակիցների պահանջ: Վերջինս բավարարելու համար ընկերության աշխատակազմը մշտապես վերապատրաստվում է: Իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նոր մասնագետներ:  
 **Աշխատավայրում՝** **ինչպես** **սեփական** **տանը**  
 Մեծ նշանակություն է տրվում համակարգում աշխատանքի անվտանգ ու արդյունավետ պայմանների ստեղծմանը, բանվորներին արտահագուստով ապահովմանն ու նրանց կենցաղային պայմանների բարելավմանն աշխատավայրում:

   ![5y67u788i](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/05/Gestion-integree-installations-veolia-903x509_0.jpg.webp?itok=DjS6vRPZ)   



Դրականորեն է ազդում ջրմուղագործների հոգեբանության վրա նաեւ նյութական ու բարոյական խրախուսման համակարգի ներդրումը: Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ աշխատավայրում իրենց զգան ինչպես սեփական տանը, իսկ գործին վերաբերվեն՝ ինչպես անձնական խնդրին:  
 **Նշված** **ուղղություններով** **աշխատանքները** **համակարգում** **շարունակվում** **են**: **Ստեղծվում** **է** **ամուր** **հիմք** **հետագա** **հաջողությունների** **համար:**