**Աղբի հավաքումն ու տեսակավորումը կարևոր են շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու և ռեսուրսների վերականգնման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Veolia-ն պատասխանում է այս առաջադրանքներին համակարգված լուծումներով, որոնք հատուկ են կառուցված համայնքների և բիզնեսների կարիքների համար:**

**Մեր սարքավորումները և խելացի կառավարման համակարգերը բարձրացնում են աղբահանության արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը, ածխածնի հետքը և անհարմարությունները։ Մեր տեսակավորման կենտրոններում արհեստական բանականությամբ հզորացված առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես օրինակ՝ օպտիկական տեսակավորումը և ռոբոտիկան, թույլ են տալիս հասնել վերամշակման բարձր մակարդակի։ Մեր փորձագիտական կարողությունները ընդգրկում են ողջ շղթան՝ սկսած լոգիստիկայի պլանավորումից մինչև տեսակավորված նյութերի արժեքավորումը, ներառյալ քաղաքացիների իրազեկության բարձրացումը։**

   ![աղբ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/%D5%A3%D5%AC.jpg.webp?itok=3TKwyFwL)   





 

 

 



43 միլիոն մարդ ապահովված է աղբահանության ծառայություններով տեղական ինքնակառավարման մարմինների անունից



 

 

 

 

 

 



 

***Վեոլիայի տարբերությունը***

- Քաղաքացիների կյանքի որակի բարելավում:
- Անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացում:
- Արտադրողականության բարձրացում:
- Ծախսերի և ռեսուրսների բաշխման օպտիմալացում:



 

 

 

 

 

 



 

 

 





Մենք նախագծում և ներդնում ենք խելացի լուծումներ կենցաղային աղբի հավաքման օպտիմալացման համար։ Մեր «Նոր հավաքում» մոտեցումը հարմարեցվում է յուրաքանչյուր քաղաքի հատուկ կարիքներին՝ համադրելով առաջադեմ տեխնոլոգիաներն ու ռազմավարական պլանավորումը։ Սենսորների և գեոլոկացիոն համակարգերի օգտագործմամբ մենք օպտիմալացնում ենք հավաքման երթուղիները, նվազեցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և բարելավում մարդկանց կյանքի որակը։ Մեր լուծումները ապահովում են բարձր մակարդակի հետագծելիություն, խթանում տեսակավորումը և հնարավորություն տալիս կիրառել խրախուսիչ սակագնային համակարգեր՝ օգուտ տալով ինչպես համայնքներին ու օպերատորներին, այնպես էլ քաղաքացիներին՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերն ու աղբի ծավալը։

   ![նկառ8](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/%D5%A1%D5%B2%D5%A2%D5%AB%20%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%201.jpg.webp?itok=AEVKfhUI)   





 

 

 



Մենք մշակել ենք SALTO-ն՝ վերամշակող փաթեթավորման ավտոմատ տեսակավորման առաջատար տեխնոլոգիա: Այս նորարարական լուծումը օպտիմալացումը է վերամշակումը և բյութերի վերականգնումը՝ ի վիճակի լինելով մի տեսակավորման ժապավենի վրա ճանաչել մինչև 14 տարբեր տեսակ: SALTO-ն՝ ոչ միայն բարձրացնում է տեսակավորման արդյունավետությունը, այլ նաև ապահովում է ավելի անվտանգ աշխատանքային միջավայր մեր օպերատորների համար: Այս տեխնոլոգիան մասշտաբային է և հեռակառավարվող, հեշտությամբ հարամեցվող ապագա կարգավորումներին՝ ապահովելով կայուն թափոնների կառավարում և ռեսուրսների ավելի լավ պահպանում թե՛ մեր հաճախորդների, և թե՛ շրջակա միջավայրի համար:

   ![աղբ վերա](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/%D5%A1%D5%B2%D5%A2%D5%AB%20%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%202.jpg.webp?itok=NuDUPmuR)   





 

 

 



"Dynamic Street Cleansing"-ը փողոցների մաքրման և խոշորածավալ աղբի հավաքման համար։ Այս ինտեգրված առաջարկը նպաստում է ռեսուրսների և տրանսպորտային միջոցների կառավարման օպտիմալացմանը՝ բարձրացնելով ծառայության արդյունավետությունը և նվազեցնելով ծախսերը։ Մեր մոտեցումը ներառում է տարածքի աուդիտ, գործառույթների օպտիմալացում, գեոլոկացիոն գործիքների օգտագործում և անձնակազմի վերապատրաստում։ Մենք նաև ներառում ենք հավելվածներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել մաքրության ծառայությունների հետ՝ ապահովելով ավելի մաքուր, գրավիչ քաղաք և բնակիչների կյանքի որակի բարելավում։

   ![վեր](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/%D5%A1%D5%B2%D5%A2%D5%AB%20%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%203.jpg.webp?itok=ZpRdx-Ax)   





 

 

 



Վեոլիա Գրուպի փորձի մասին՝ արտադրական ու կենցաղային թափոնների օգտագործման ասպարեզում տես [այստեղ](https://www.veolia.com/en/veolia-group/profile/business-activities/waste-management) ։