ԱՌԱՋ՝ ՆՈՐ ՈՒՂՈՎ

Ծաղկաձոր - 2018. Վեոլիան թիմ է, ուժեղ եւ միասնական

Արդեն ավանդույթ է դարձել. ամեն տարի, գարնան սկզբին, համակարգում աշխատանքային եռուն ժամանակաշրջանի մեկնարկին, Վեոլիա ջրի ղեկավար կազմը հավաքվում է աշխատաժողովի՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու եւ առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով:

2019 թվականն այս առումով բացառություն չկազմեց: Օրերս կայացած թվով 3-րդ հավաքին մասնակցեցին ընկերության բոլոր ծառայությունների ներկայացուցիչները՝ տեխնիկական, շահագործման, առեւտրային, իրավաբանական, սպասարկման, ֆինանսական եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ մոտ 170 աշխատակիցներ:
Օրակարգը հագեցած էր, իսկ մթնոլորտը, ինչպես եւ նախորդ հավաքներին՝ գործնական: Ասելիքն ու անելիքը շատ էր, ժամանակը՝ քիչ: Կարգախոսն արդեն իսկ թելադրում էր միջոցառման բովանդակությունը: Եթե առաջին հավաքի նպատակը ողջ հանրապետությունն ընդգրկող համակարգի աշխատակիցների ծանոթությունն էր ու ընդհանուր թիմի ձեւավորումը, իսկ երկրորդինը՝ առաջ շարժվելու անհրաժեշտությունը, ապա ընթացիկ տարվա հիմնական խնդիրը՝ առաջընթացի հետագա շարունակությունն էր, բայց արդեն՝ ավելի արագ տեմպերով:
Նոր տեխնիկա եւ տեխնոլոգիաներ, նոր կառավարման մեթոդներ ու գործելաոճ, նոր մոտեցումներ առկա խնդիրներին, նոր, ավելի բարձր ցուցանիշներ՝ սա է օրվա հրամայականն ու հանրային պահանջը, որը կատարելու համար հարկ է ընթանալ նոր ուղով: Այստեղից էլ՝ հավաքի կարգախոսը՝ ԱՌԱՋ ՆՈՐ ՈՒՂՈՎ:
Այդ նոր ուղու ընտրությանը, մշակմանն ու գործնական կիրառմանն էլ նվիրված էին իրավիճակի քննարկումները մասնակիցների կողմից, ընկերության ճյուղային ղեկավարների ու գլխավոր տնօրենի ելույթներն ու ուղերձները համակարգի աշխատակիցներին:
Օրը հագեցած էր ու անցավ ինչպես մի ակնթարթ: Իսկ ահա այնտեղ ընդունված որոշումները պետք է դառնան գործողության ուղեցույց եւ իրականացվեն ողջ տարվա ընթացքում:
Բարի ե՜րթ ձեզ, ջրմուղագործնե՛ր: