«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սպասարկում է մայրաքաղաք Երևանը, 45 այլ քաղաքներ, 334 գյուղեր: Ընդամենը 380 բնակավայր: Դրանից բացի, այն մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 64 բնակավայրի: Ընդհանուր առմամբ ընկերությունը սպասարկում է 836 595 բաժանորդի, որից ակտիվ է 644 415 բաժանորդ:





 

 





 

 

 



   ![photo](/sites/g/files/dvc2946/files/styles/content_push_teaser/public/image/2025/05/agua-water-icon-set_0.jpg.webp?itok=N42untDT)   





 

 

    

    

 

Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել շահագործել և պահպանել՝

- Ջրաղբյուրներ և մաքրման կայաններ, մայր ջրատարներ,
- Ջրամատակարարման բաշխիչ ցանց,
- Կեղտաջրերի հավաքման համակարգ,
- Կեղտաջրերի մաքրման կայաններ,
- Բաժանորդներին մատուցվող համապատասխան ծառայություններ,
- Ջրի որակի ապահովում,
- Ջրամատակարարման տևողության և կայունության բարձրացում,
- Խմելու ջրի հոսակորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացում:



 

 

 

 

 

 



 

   ![նկար](/sites/g/files/dvc2946/files/styles/content_push_teaser/public/image/2025/05/istockphoto-1519716130-612x612_0.jpg.webp?itok=44tBETvF)   





 

 

    

    

 

Վեոլիա Ջուր ընկերությունն իր շուրջ 2619 աշխատակիցներով հանձն է առել ապահովել սպասարկման տարածքի խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը:   
Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով:



 

 

 

 

 

 



 

   ![նկար](/sites/g/files/dvc2946/files/styles/content_push_teaser/public/image/2025/05/png-transparent-contract-signing-paper-document-handshake_2.jpg.webp?itok=tpE2ZLKa)   





 

 

    

    

 

Համաձայն «Վարձակալության պայմանագրի»` Ընկերության պարտավորությունը 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի, 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար:   
Վարձակալության պայմանագրով առաջադրված խնդիրների լուծմանն իր մասնակցությունը կբերի նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն, որը առաջիկա տարիներին նախատեսում է համակարգում իրականացնել մի շարք խոշորածավալ ծրագրեր, մեծամասամբ նոր բազմապիսի կառույցների շինարարության կամ գործողների արմատական վերակառուցման ու արդիականացման նպատակով: