   ![Մ. Շ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/04/Marianna%20Shahinyan.png.webp?itok=OUZ52wqh)   



 Հարգելի բարեկամ,

 Ուրախ եմ ողջունել ձեզ «Վեոլիա ջուր» ընկերության պաշտոնական կայքում:  
 Արդեն յոթ տարի է, ինչ մեր աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված Վարձակալության պայմանագրով, ապահովում է քաղաքամայր Երևանի, հանրապետության ևս 45 քաղաքների ու 334 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը:   
 Մենք հրաշալի հասկանում ենք այն պատասխանատվությունը, որ կրում ենք վստահված գործի համար: Հավատացած եղեք, որ արվում է հնարավորը՝ համակարգը շարունակաբար զարգացնելու, բաժանորդների հարաճուն կարիքները բավարարելու և սպասարկման որակը բարելավելու համար:  
 Չենք կասկածում, որ կհաջողենք մեր նախաձեռնություններում: Սակայն առաջընթացն այստեղ նաև ձեզանից է կախված: Կոմունալ ոլորտը փողոց է երկկողմանի շարժումով, որով հաջողությամբ ընթանալու կարևորագույն պայմաններից մեկը «ջրամատակարար-հասարակություն» կապի ամրապնդումն է ու փոխշահավետ կառուցողական երկխոսության ծավալումը: Ահա թե ինչու այս կայքը մենք դիտարկում ենք որպես ընկերություն-բաժանորդ երկխոսության կարևորագույն հարթակ:  
 Եղեք ակտիվ և նախաձեռնող, հայտնեք ձեր կարծիքը մատուցվող ծառայությունների որակի մասին, իմացեք կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կիսվեք ձեր մտահոգություններով ու սպասումներով, ծանոթացեք ընկերության գործունեությանն ու ձեռքբերումներին, նպատակներին ու ծրագրերին:  
 Եկեք համատեղ ուժերով բարելավենք ջրամատակարարումը ողջ Հայաստանում:

  
 Համագործակցության ակնկալիքով՝  
 Մարիաննա Շահինյան