Վեոլիան Հայաստանում

 Ֆրանսիական Վեոլիա Գրուպը (պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն), որը 2006-2016թթ. կառավարեց մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս Երեւան Ջուր ՓԲԸ-ի, հաղթող ճանաչվելով ՀՀ Կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը:
     Ծրագրի իրականացման նպատակով վերջինիս կողմից հիմնադրվեց Վեոլիա Ջուր ՓԲԸ, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց միասնական Օպերատորի պարտականությունները:
     «Այս հաջողությունն օրինաչափ է, քանի որ այն Վեոլիա Գրուպի անբողջ թիմի  համատեղ գործունեության արդյունքն է: Գրուպին հաջողվեց Երեւան Ջրի աշխատակիցների փորձառությունն ու արհեստավարժությունը լավագույնս օգտագործել` նպատակին հասնելու համար, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ավելի քան 40 երկրներում գործունեության փորձ ունեցող Վեոլիա Գրուպի մասնագետները: Սույն պայմանագիրը վկայում է Վեոլիա ընկերության միջազգային ասպարեզում աշխատելու հմտության մասին` տեղական իշխանությունների հետ համատեղ  հանրային ծառայությունների ոլորտները լավագույնս արդիականացնելու ու կառավարելու առումով», - ասում է Վեոլիա Գրուպի Բալթյան երկրների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պատասխանատու տնօրեն Մալիկա Գենդուրին:
     Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում:
     Այսպիսով, խոսքը Վեոլիա Գրուպի կողմից Հայաստանի բնակչության շուրջ 73 տոկոսի համար որակյալ և շարունակական ծառայության մատուցման մասին է, որն արդեն իսկ իրականություն է Երևանում: